2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ոստիկանապետի խորհրդական լինելը հանգստի նոր տեսակ է. թերթ

Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով աշխատանքից ազատման դիմումն անցյալ շաբաթվա սկզբին էր գրել, հոկտեմբերի 11-ին նշանակվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական:

«168 ժամ» պարբերականն այս նշանակումը ուշագրավ է համարում առաջին հերթին այն առումով, որ, պաշտոնապես, «իր դիմումի» համաձայն՝ մարզպետի պաշտոնից ընդամենը մեկ շաբաթ առաջ ազատված Էդիկ Բարսեղյանն իր քայլը պատճառաբանել էր տարիքով (նա 66 տարեկան է) և «ակտիվ հանգստի մեկնելու» ցանկությամբ:

«Ստացվում է, որ կամ Բարսեղյանն անկեղծ չէր մարզպետի պաշտոնից ազատվելու իր դրդապատճառների հարցում, կամ ոստիկանապետի ավագ խորհրդականի պաշտոնն «ակտիվ հանգստի» լավագույն տարբերակն է», - հավելում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում