Գլխավոր / Տեսանյութեր / Ռուսամետ Աշոտ Մանուչարյանը` հակառուս Շանթ Հարությունյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսամետ Աշոտ Մանուչարյանը` հակառուս Շանթ Հարությունյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին թողնել համակարգիչները, տաքուկ տները, աշխատասենյակները և գնալ Ազատության հրապարակ՝ օրեր առաջ սկսած հեղափոխությունը փառահեղ  ավարտին հասցնելու համար: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել է ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը՝ նկատի ունենալով Շանթ Հարությունյանի ազդարարած հեղափոխությունը:

Ազատամարտիկների այսօր նախաձեռնած հանրահավաքի մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն իր ելույթում ասել է, թե Հայաստանում ամենաթողությունն օրեցօր դառնում է հիմնական որակ:

«Երիտասարդությունը տեսնում է, որ այսպես չի կարելի ապրել, որ սա ճշմարիտ Հայատանի հետ  ոչ մի կապ չունի,իսկ նրանք անփորձ են՝ երիտասարդներից պետք է գնա մեծերի փորձը և բեսպրեդելը պետք է ճխլվի», – ասել է Մանուչարյանը:

Նա ընդգծել է, թե օրեր առաջ Շանթ Հարությունյանը ժողովրդի անունից հանդես է եկել շատ կարևոր հայտարարությամբ՝ նա վերջ է ասել և հավելել, թե այլևս այս երկրում ապրել հնարավոր չէ:

«Ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չունենք, այսուհետ այստեղ գալու ենք աշխատանքի, հավաքվում ու ոտքի ենք կանգնեցնում ամբողջ Հայաստանը: Ոչ մեկը չպետք է պարապ մնա, մեր ժողովուրդը դառնում է միասնական, որ տեր կանգնի երկրին: Հասկանանք մի բան՝ երբեք այսքան անհեթեթ վիճակում չենք եղել, երբ ժողովուրդը որպես երկրի տեր չկա՝ երկրի տերը դառնում է շունը, շնությունը գլուխ է բարձրացնում: Հավաքվում ենք չհեռանալու նպատակով, ուժ ենք տալիս միմյանց ու ցույց տալիս՝ ով է երկրի տերը», – ասել է Մանուչարյանը:

Վերջինս նշել է, որ ինքը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից է, իսկ Շանթ Հարությունյանը Ռուսաստանին դեմ է, բայց ռուաաստանցիները «թող չխաբնվեն», քանի որ ինքն ու Շանթը միասին են, և Հայաստանում պայքարը «բեսպրեդելի» (ամենաթողության) դեմ է:

Tekali Taxi