Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում

Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: «Կալանքը կիրառելու հիմքերը բացակայում են, քրեական դատավարության 135 հոդվածը հստակ նախատեսում է դրանք: Նաև նախատեսվում է, որ կալանքի որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում և մարդու առողջական վիճակը: Այս ամենը անտեսվել է դատարանի կողմից»,- «Հետքի» հետ զրույցում ասել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Ահա քննիչ Հակոբյանի կալանքի միջնորդությայն պատճենը, որտեղ փաստաբանը ընդգծել է, որ կալանքի հիմքերը բացակայում են: (Քննիչի միջնորդության մեջ կալանքին վերաբերող հոդվածը նշել է 134-ը, այնինչ կալանքը կարգավորվում է 135 հոդվածով-հեղ.):

kalanqi-voroshum

 

«Կալանքի որոշման հիմքում դրվել են զգայական, բարոյական բաղադրիչներ: Կարծում եմ` իրավական հիմքերը պիտի ուժեղ լինեին: Իսկ այն հանգամանքը, որ կարող է Վարդան Պետրոսյանը խուսափել դատաքննությունից, անհիմն է, քանի որ իմ պաշտպանյալը դատարանում նախաքննական մարմնին հանձնեց իր անձնագիրը»,- նշել է փաստաբանը:

kalanqi-voroshum-2

 

Այս պահին դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

kalanqi-voroshum-3

 

 

Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել էին երկու երիտասարդ ու վիրավորվել 6 անձ, այդ թվում և դերասան Վարդան Պետրոսյանը, պարբերաբար լուրեր էին պտտվում, թե միգուցե ալկահոլի ազդեցությունն է եղել վթարի պատճառը:Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հարցում է կատարվել «Նաիրի» ԲԿ` տեղեկանալու (հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարից հետո Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ) արդյոք վարորդ Պետրոսյանը վթարի օրը եղե՞լ է ալկոհոլի ազդեցության տակ, թե՞ ոչ: Հոկտեմբերի 31-ին ստացվել է պատասխան բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Վերանյանի կողմից: Պատասխանում նշված է, որ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, ստուգվել է՝ վարորդն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, թե ոչ՝ ալկոմետրով և արտաշնչման օդում ալկոհոլի հոտի ստուգման միջոցով: Կազմվել է վարորդի սթափության վիճակի զննության վերաբերյալ արձանագրություն: Զննության որոշումն ընդունվել է քննիչ Հակոբյանի կողմից: Համաձայն զննության, Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:

ardzanagrutyun

Նշենք նաև, որ այսօր մի խումբ արվեստագետներ և հասարակական գործիչներ նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն՝ նշելով, որ իրավապահ մարմինները դերասան Վարդան Պետրոսյանի հետ վարվում են ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ:

Նամակի հեղինակները խնդրում են հաշվի առնել Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից և կոչ են անում անհապաղ փոխել Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:

Երաշխավորագիրը ստորագրել են՝

Ռուբեն Բաբայան՝ Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար

Նարեկ Դուրյան՝ բեմադրիչ, դերասան

Վիգեն Ավետիս՝ քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի

Արամ Թոփչյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Արծվի Բախչինյան՝ բանասիրական գիտոթյունների թեկնածու, կինոգետ

Հենրիկ Բախչինյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր

Զարուհի Մուրադյան՝ նկարչուհի

Վիգեն Չալդրանյան՝ կինոռեժիսոր

Գոհար Մուրադյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող

Արամ Մեհրաբյան՝ «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն

Նարեկ Հարությունյան՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր

Տիգրան Խզմալյան՝ կինոբեմադրող

Աննա Մայիլյան` ՀՀ վաստակավոր արտիստուհի

Վահան Արծրունի` երգիչ, կոմպոզիտոր

Մարիետա Բադալյան` երգչուհի

Կարինե Հոկոբյան՝ մշակութաբան

Էդգար Բաղդասարյան`կինոռեժիսոր

Նարինե Ռշտունի` փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Գագիկ և Աննա Փարադյաններ՝ «Այրուձի» ակումբ

Հասմիկ Գուլակյան՝ «Վեմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան

Անահիտ Բախշան` Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Ստեփան Սաֆարյան`Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն

Հենրիկ Հովհաննիսյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Տիգրան Հեքեքյան` խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արա Խզմալյան` ԱԹՍՄ ՀԿ նախագահ

Միքայել Պողոսյան` դերասան

Անժելա Թովմասյան` «Հայելի» ակումբի նախագահ

Գոհար Հակոբյան` «Առավոտ» թերթի լրագրող

Սյուզան Կարդալյան` կինոռեժիսոր

 

Tekali Taxi