Home / Հայաստան / Շանթ Հարությունյանը Օմբուդսմենի խորհրդականի հետ խոսել է իր նկատմամբ հնարավոր սանդրանքների մասին

Շանթ Հարությունյանը Օմբուդսմենի խորհրդականի հետ խոսել է իր նկատմամբ հնարավոր սանդրանքների մասին

Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:  

Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի  հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար  կայցելեն նրան, ասված է հաղորդագրության մեջ: 

Tekali Taxi