Home / Հայաստան / Ատրճանակով տղամարդը հանդիպում է պահանջել Թուրքիայի նախագահի հետ

Ատրճանակով տղամարդը հանդիպում է պահանջել Թուրքիայի նախագահի հետ

Այսօր կանխվել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի վրա հարձակման փորձը, հայտնում է թուրքական Sabah թերթը։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան 33-ամյա Մեհմեթ Սահիլ Ադլին գնացել է նախագահական նստավայր ու անվտանգության ծառայությանը փոխանցել իր գրպանում գտնվող գումարը՝ պարզաբանելով, որ դա ծածկագիր է ու հայտնի է միայն Աբդուլա Գյուլին։

Նախագահի հետ հանդիպում պահանջող անձի պայուսակի խուզարկման ժամանակ անվտանգության աշխատակիցները ատրճանակ են հայտնաբերել, ինչպես նաև տեսասկավառակ, որի վրա 1865 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի մասին ֆիլմ է եղել։ Հարցաքննության ժամանակ նա նախ հայտարարել է, որ ցանկանում էր սպանել Գյուլին, ապա ասել է, որ իրականում չէր ցանկանում սպանել Գյուլին, այլ նախագահի հետ հանդիպման ժամանակ մտադիր էր նրա առջև դնել ատրճանակն ու ասել, որ միշտ պատրաստ է ծառայել հայրենիքին ու երկրի ղեկավարին։ Նա նաև հավելել է, որ միայն ցանկանում էր կրկնել մի դրվագ «Գայլերի հովիտ» թուրքական հեռուստասերիալից։ 

Tekali Taxi