Home / Հայաստան / Պուտինի դեմ երթի մասնակիցներին ուժով բերման են ենթարկել (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ է)

Պուտինի դեմ երթի մասնակիցներին ուժով բերման են ենթարկել (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ է)

16:30 Վլադիմիր Պուտինի և Մաքսային միության դեմ բողոքող քաղաքացիներին շարունակում են բերման ենթարկել երևանի տարբեր հատվածներից։ Epress.am-ի լրագրողի փոխանցմամբ, քիչ առաջ մոտ 20 քաղաքացիների բերման են ենթարկել Սիրահարների այգու մոտից։

14։05 Ամիրյան-Զաքյան փողոցի խաչմերուկից մի քանի ակտիվիստի ուժով բերման են ենթարկել։ Մի քանի ոստիկաններ հարվածելով, ձեռքերը ոլորելով նրանց մտցրել են ոստիկանական մեքենան և հեռացել։ 

13։50 Երթի մասնակիցները հասել են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Կանգնելով շենքի դիմաց՝ նրանք վանկարկել են՝ «Պուտինկա», «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, սիկտիր»։

13։30 Դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի օրը, Ազատության հրապարակից մեկնարկել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելուն դեմ արտահայտվող քաղաքացիների երթը։

Երթի մեկնարկին ոստիկանները պատ են կազմել՝ փորձելով թույլ չտալ մարդկանց առաջխաղացումը դեպի Հյուսիսային պողոտա։ Հավաքվածները, սակայն, ճեղքել են ոստիկանական պատը և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։

Հավաքվածները վանկարկում էին «Խերժիկ սույ», «Սերժիկ, դավաճան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Պուտին, հեռացիր», «Սերժիկ, հեռացիր»։

Epress.am-ի լրագրողը փոխանցում է, որ երթի մասնակիցների ձեռքերում կան Հայաստանի և Ուկրաինայի դրոշներ։

Ավելի ուշ, երբ երթի մասնակիցները հասել են Հյուսիսային պողոտայի ներքևի հատվածը, ոստիկանական նոր ուժեր՝ ավելի մեծ թվով, կրկին փակել են ցուցարարների ճանապարհը։ Հյուսիսային պողոտա է եկել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

hyusisayin

Լուսանկարը Facebook-ում տեղադրել է Հայկ Մարությանը