Կիևում դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ համաժողովին զուգահեռ իրավապաշտպանների հավաք է անցկացվել, որին մասնակցել են հետխորհրդային երկրների ներկայացուցիչները։ eTV-ն հարցեր է ուղղել ուկրաինացի, բելառուս, ադրբեջանցի և հայ իրավապաշտպաններին՝ խնդրելով կարծիք հայտնել Եվրամայդանի բողոքի ակցիաների և այլ երկրներում ստեղծված իրավիճակի մասին։
Տեսանյութում ներկայացված են Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների անկախ կենտրոնի խորհրդի ղեկավար Յուլիա Տիշչենկոյի, Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության խորհրդի անդամ Վլադիմիր Յավորսկիի, Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովի, «Index on Censorship» կազմակերպության՝ Բելառուսի ու ԵԱՀԿ հարցերով ծրագրի համակարգող Անդրեյ Ալեքսանդրովի, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքները։