2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երևանում չի հանդիպի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի հանդիպելու Հայաստան ժամանող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։

«ՀՀ նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու», - գրել է Սաղաթելյանը։ 

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Հայաստան կայցելիդեկտեմբերի 12-ին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։