ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ բանակում խնդիրներից մեկն այն է, որ զինծառայողները չեն շփվում, կիսվում իրենց հրամանատարերի հետ, ժամանակին չեն զեկուցում այս կամ այն խնդիրը, որը կարող է լուծվել, և արդյունքում դժբախտ դեպքեր են լինում, մասնավորապես, ինքնասպանություններ: Այս մասին Սեյրան Օհանյանն ասել է Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով համատեղ խորհրդարանական լսումների ընթացքում՝ խոսելով Տավուշի մարզում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին:
«Եթե այդ զինծառայողները ժամանակին հրամանատարին զեկուցեին, որ միջանձնային հարաբերություններում նման դեպք կա, միջանձնային հարաբերությունների մեջ խնդիրներ կան, ապա կարելի էր կանխել, և մենք չէինք գտնի զենքի պահասենյակում զինվորին սպանված վիճակում: Միջանձնային հարաբերությունների խախատման արդյունքում ծագած վեճի և այնուհետև հաշվեհահարդար տեսնելու միտումներ կան առայժմ: Իրավապահ մարմինները աշխատում են, ընթացքում ամեն ինչ կբացահայտվի և մենք հասարկությանը կտեղեկացնենք»,- ասել է նա: