2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վարչապետը վստահ է՝ ոչ միայն պետությունն է պատասխանատու ապահով ծերության համար

Ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլև քաղաքացին:

Այս մասին 2014 թվականի բյուջեի քննարկմանն ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հնչող ընդդիմության ներկայացուցիչների կարծիքներին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցն Ազգային ժողովից, ըստ էության, բյուջեի մասին վարչապետի ելույթը գրեթե ամբողջությամբ կենսաթոշակներին վերաբերող օրենքի մասին էր:

Սարգսյանն ասել է, որ այս ծրագիրը միտված է ապագային, քանի որ տարիներ անց առաջին կուտակային ներդումներն արած մարդիկ կենսաթոշակ են ստանալու:

Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներին, ովքեր ևս ակտիվ պայքարում են նախագծի դեմ, և քննարկել՝ ինչ կետեր են ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգում:

«Այս ռեֆորմը կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ակտիվիությունը։ 275 հազար քաղաքացի վերահսկելու է օպերատորներին, ովքեր կառավարում են իրենց միջոցները, 275 հազար քաղաքացի հետևելու է, որպեսզի Կառավարությունը կրկնապատկի իրենց միջոցները: Մենք ձևավորում ենք որակապես նոր քաղաքացի: Դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունն ուժենալու է»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ հետագայում բոլորը կգնահատեն կուտակային կենսաթոշակի այս նախագիծը:

Նշենք, որ Ազգային ժողովն ընդունել է օրենքը 70՝ «կողմ» , 42՝ «դեմ» , 1՝ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: