Home / Հայաստան / ԱԺ-ն ընդունեց 2014թ․ պետական բյուջեի մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց 2014թ․ պետական բյուջեի մասին օրենքը

ԱԺ-ն 70՝ «կողմ», 40՝ «դեմ», 1՝ «ձեռնպահ» ձայներով այսօր ընդունել է 2014թ․ պետական բյուջեի մասին օրենքը։ Քվեարկությունից առաջ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, քանի որ իր համար շատ կարևոր երեք առաջարկություն Կառավարությունն ընդունել է:

«Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, այս պահին հնարավոր է եղել այսքանը»,- ասել է Մարուքյանը:

ՀԱԿ պատգամաբոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ դեմ քվեարկելու․ իր որոշումն ամրապնդվել է վարչապետի եզրափակիչ ելույթով: Փաշինյանը նկատել է, որ թեև վարչապետը խոսեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, անգամ կես խոսք չասաց այն մասին, որ դրա պատճառը իրենց խոստումները չիրականացնելն է:

«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական կա: Ձեր կառավարության բյուջեով նախատեսվում է 5.8% աճ»,- ասել է Փաշինյանը: