Դեկտեմբերի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 19-ամյա Հովհաննես Դավթյանը և Էրիկ Կարապետյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վիրավոր զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: