Home / Հայաստան / Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Աժ-ի քվեարկությունը վիճարկելի չէ

Դավիթ Հարությունյանը վստահ է՝ Աժ-ի քվեարկությունը վիճարկելի չէ

Միջազգային համաձայնագրի վավերացման մասին որոշումը կայացնում է նիստը նախագահողը, այս դեպքում՝ հաշվիչ հանձնաժողովը միայն ձեռքերը հաշվելու ֆունկցիա է կատարում, որոշում չի կայացնում: Այս մասին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր ուժերի պնդումներին, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը չի վավերացվել։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը որոշում է կայացնում այն դեպքում, երբ քվեարկությունը փակ է, կա քվեաթերթիկների վավեր կամ անվավեր լինելու խնդիր։

«Իմ գնահատմամբ՝ վավեարցվեց պայմանագիրը»,- ասել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վավերացման որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավորությանը, Հարությունյանն ասել է, որ դա հնարավոր կլիներ անել, եթե որոշումը հակասեր Սահմանադրությանը, մինչդեռ այս դեպքում, ընդդիմությունը պնդում է, որ որոշումը հակասում է ԱԺ կանոնակարգ օրենքին: 

Նշենք, որ ԱԺ նիստի վերսկվելուց հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հաշվարկը սխալ է կատարվել։ Որոշումն ընդունվել է 72 «կողմ» ձայներով՝ 77-ի փոխարեն։ Նիստի ժամանակ ընդունվել է նաև «Գազպրոմին» հարկային պարտավորություններից ազատելու մասին օրինագիծ, որին կողմ է քվեարկել 71 պատգամավոր։