Անցած տարվա վերջին օրերին Global Financial Integrity հետազոտական կառույցի հրապարակած զեկույցի տվյալներով՝ միայն 2011 թվականի ընթացքում Հայաստանից ապօրինաբար արտահոսել է 1 միլիարդ 163 միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակը»։
Ըստ նույն զեկույցի՝ վերջին 10 տարիներին ՀՀ-ից ապօրինաբար արտահոսել է մոտ 6.2 մլդ դոլար, կամ տարեկան միջինը 623 մլն դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը զեկույցում ներառված 144 երկրների շարքում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը, սակայն սրանք բացարձակ թվերն են, նշում է թերթը։
Ապօրինաբար արտահոսած կապիտալի ծավալը պետբյուջեի հետ համադրելու դեպքում Հայաստանը բացարձակ առաջատարների մեջ է։ Խնդիրն այն է, որ միայն 2011 թ. ապօրինի արտահոսած 1 մլրդ 163 միլիոն դոլարը այդ տարվա ՀՀ պետական բյուջեի կեսն է՝ 49.4 տոկոսը։
«Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի դեպքում այդ ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է. Ադրբեջանի դեպքում՝ 6 տոկոս. Թուրքիայի դեպքում՝ 1,3 տոկոս»,– գրում է «Հայկական ժամանակը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում