Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս, գրում է «Հայկական ժամանակը»։
Ըստ թերթի՝ Փոստանջյանն ԱՄՆ-ում մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Պատգամավորը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։
Թերթը հիշեցնում է, որ Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը անձնական հրավեր է ստացել Ստրասբուրգից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում