Երեկ վաղ առավոտյան Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա, գրում է Galatv․am-ը:
Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:
«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել է բողոքողներից մեկը, – 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:
«Մի րոպե, մի րոպե,- նրան ընդհատել է Սերժ Սարգսյանը,- Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:
«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան՝ ասել են ցուցարարները:
Բնակիչների հետ մի քանի րոպե խոսելուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես նստելով մեքենան՝ ավտոշարասյան ուղեկցությամբ հեռացել է:
Սերժ Սարգսյանի հետ զրույցը՝ 8.45 րոպեից
Տեսանյութը՝ Galatv․am–ի