Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Այս մասին այսօր իր պաշտոնական կայքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
«Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան նման ծանր կորուստներ ունեցավ, երբ մահացան մարդիկ բարիկադների երկու կողմերում էլ, մահացածների լուսավոր հիշատակի առջև իմ պարտքն եմ համարում հայտարարել՝ մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա։ Եվ չկան քայլեր, որոնք մենք միասին չպետք է կատարենք Ուկրաինայում խաղաղությունը վերահաստատելու համար»,- ասել է Յանուկովիչը։
Նախագահը նշել է, որ նախաձեռնում է վերադարձնել 2004 թվականի Սահմանադրական կարգերը, ինչը նշանակում է ուկրաինական ուժային կառույցների կողմից լիազորությունների վերաբաշխում՝ նախագահից խորհրդարան։