ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի Լեռնային Ինստիտուտի գեոպոտենցիալ դաշտերի լաբորատորիայի աշխատակիցները երկրաբանական հետախուզական աշխատանքներ են սկսել Հայաստանում։ Ինչպես հայտնում է neftegaz.ru կայքը, մասնագետները կարծում են, որ տվյալ հետազոտությունները թույլ կտան գտնել Հայաստանում առաջին նավթը։
Հանքաբանական գիտությունների դոկտոր, Լեռնային ինստիտուտի գեոպոտենցիալ դաշտերի լաբորատորիայի ղեկավար Ս․ Բիչկովի խոսքով՝ Հայաստանում նավթի առկայության հարցը պարբերաբար քննարկվում է։ Նավթ ու գազ կա, բայց ոչ արյունաբերական ծավալների։
Կայքը նշում է, որ վերջերս Հայաստանում ակտիվացել են նավթի որոնման աշխատանքները։ Մասնավորապես, «Արմօյլ» ընկերությունը գեոֆիզիկական աշխատանքներում ներգրավել է ՌԴ ԳԱ Ուրալի մասնաճյուղի ԼԻ գեոպոտենցիալ դաշտերի լաբորատորիայի աշխատակիցներին։
2013 թվականի դեկտեմբերին անցկացվել է ուսումնասիրությունների առաջին փուլը՝ գրավիմետրական հետազոտություն Սպիտակ քաղաքի շրջանում։ Դրա վերաբերյալ որևէ եզրակացություն, սակայն, չի տրվել։
Նախագիծը տևելու է 5 տարի․ այդ ընթացքում հետազոտվելու է Հայաստանի 6 տարածք։ 2014 մարտին արդեն սկսվելու է աշխատանքների նոր փուլը։
Յուրաքանչյուր հետազոտությունից հետո տեղի է ունենալու տվյալների լաբորատոր մշակում Պերմում։