Հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը չեղյալ է հայտարարել մարտի 1-ին ամենշաբաթյա հանրային քննարկումը։
«2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:
Ցանկացած բռնության դեպք մարդու և քաղաքացու նկատմամբ պետք է արժանանա համարժեք գնահատականի, օրենքով նախատեսված համապատասխան պատժի և բացառվի դրա կրկնությունը», – իրենց հայտարարության մեջ նշել են նախաձեռնության անդամները։