հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Արմավիան» միլիոններ է պարտք․ նախկին աշխատակիցները ընկերության գրասենյակում ոչինչ չեն գտել

«Արմավիան» միլիոններ է պարտք․ նախկին աշխատակիցները ընկերության գրասենյակում ոչինչ չեն գտել

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները, ովքեր շուրջ մեկ տարի է՝ պայքարում են իրենց աշխատավարձերը ստանալու համար, հայտնվել են անելանելի վիճակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Աշխատակիցներից մեկը թերթին պատմել է, որ օրերս իրենք գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է։

«Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին։ Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան», – պատմել է թերթի զրուցակիցը։

Ընկերության նախկին ինժեներներից մեկը օրինակ է բերել, որ ընկերությունը միայն մի օդաչուին 18 մլն դրամ պարտք է մնացել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում