Մարտի 15-ին, ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրու Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի քաղաքացի, 54-ամյա Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ոստիկանությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երբ վիճաբանության ժամանակ Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 24-ամյա Մաքսիմ Բաքոյանը, որը ձերբակալվել է: Նա մեղադրվում է 104 հոդվածի առաջին մասով (սպանություն)։