Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի` որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:
2012թ. նոյեմբերի 7-ից նա աշխատում էր որպեսՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Փոլադյանը փոխարինել է Միսակ Մարտիրոսյանին, ով այժմ կալանավորած է։ Մարտիրոսյանը մեղադրվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Լուսանկարը՝ dataran.am