Home / Հայաստան / ԱՄՆ-ն մեծ ներդրում է ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում․ Լիպարիտյան

ԱՄՆ-ն մեծ ներդրում է ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում․ Լիպարիտյան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: «168 ժամ» պարբերականի հետ զրույցում նման բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը։

«Նուլանդը հին դեմք է։ Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան։ Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում։ Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ։ ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց՝ օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի», – ասել է Լիպարիտյանը։

Նա պատմել է նաև, թե ինչ դերակատարություն են ունեցել 1998 թվականին ամերիկյան դիվանագետները՝ Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալու գործում։ Մասնավորապես, Լիպարիտյանի ներկայացմամբ, նույն Նուլանդը մի անգամ իր հետ զրույցի ընթացքում ասել է. «Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել։ Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում 

Tekali Taxi