հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյան․ «Պատրաստ եմ հանդիպել Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, Մարգարյանի հետ»

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Պատրաստ եմ հանդիպել Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, Մարգարյանի հետ»

Եթե չլիներ ժողովրդական պահանջը և քաղաքական ուժերի համագործակցությունը, վարչապետի հրաժարականը չէր լինի։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, այդ քայլը 1-2 ամիս առաջ որոշված քայլ չէր։

«Ժառանգության» առաջնորդն անդրադարձել է անցած տարի ապրիլի 9-ի և դրան նախորդող իրադարձություններին, սակայն ավելացրել, որ կփորձի այլևս չխոսել անցյալի մասին։

«Մենք միասին անցած տարի չկարողացանք վերջնական սահմանակետին հասցնել պայքարը, բայց քաղաքական ու քաղաքացիական ուժերը պետք է կարողանան այս ամիս պնդել ամբողջական իշխանափոխության ժողովրդի պահանջը։ Ապրիլի 9-ը մեզ համար խորհրդանշական, կեղծ երդման և մեր ամոթի օրն է: Եվ եթե այսպես շարունակվեց, և մենք առանց էական փոփոխության թևակոխեցինք մայիս ամիսը, կարող ենք դուրս գրել մեր ապագայի դասագրքերից մեր երկրի ինքնիշխանությունը, ազգային շահը, Ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և Հայաստանի անկախությունը, քանի որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտությունը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ նա ընգծել է, որ քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ղեկավարները չեն հանդիպել, քառյակի կամ գլոբալ համագործակցության մասին խոսել չի կարելի։

«Ես պատրաստ եմ հանդիպել պարոն Տեր-Պետրոսյանի, պարոն Ծառուկյանի, պարոն Մարգարյանի ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ՝ միասնական մոտեցում հայտնելու համար», – ասել է Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ այս իշխանության օրոք «Ժառանգությունը» կառավարությունում ներկայացուցիչ չի ունենա։