ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
ՍԴ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ 1974 թվականից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել։
«Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում