Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կոչով դիմել Աժ պատգամավորներին, նախարարներին և փոխնախարարներին ու նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից, որը նախատեսված է հուլիսի 1-ից։ Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»։
Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ հիմնադրամ ուղղվելիք գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ենթադրվում է, որ այդ հիմնադրամում հավաքված գումարները կծախսվեն գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերման, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում