Ընդդիմադիր քառյակը որոշել է գալիք շաբաթվա ընթացքում գումարվելիք քառօրյաում ստորագրահավաք անցկացնել՝ կուտակային համակարգի հարցի շուրջ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ քառյակի հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Ըստ Մարգարյանի՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը նույնպես օրենքի նոր նախագիծ է պատրաստում, և դա տեսնելուց հետո միայն քառյակը կորոշի արտահերթ նիստ գումարել, թե՝ ոչ։
Մյուս հարցը, որը քառյակը քննարկել է, վերաբերում էր կարմիր գծերի և արագաչափերի հարցին։ Խորհրդարանում անցակվել են լսումներ։ Այս հարցերի շուրջ քառյակը օրենսդրական նախաձեռնություն անելու նպատակադրություն ունի։
Քառյակի քննարկած երրորդ հարցը հետագա ծրագրերն են՝ կարևոր հարցերի շուրջ օրենսդրական նախաձեռնությունները և հավաքները՝ մարզերում և Երևանում։
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի