Այսօր՝ ժամը 15։25-ի սահմաններում, մոտ մեկուկես ժամ բանակցելու արդյունքում Դավթաշենի կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել։ Այս մասին Epress.am-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Ահազանգը ստացել ենք ժամը 14։00-ի սահմաններում, որ քաղաքացին ցանկանում է նետվել կամրջից, դեպքի վայր են ժամանել մեր փրկարարները, շտապ օգնության, ոստիկանության ջոկատները և շուրջ մեկուկես ժամ տևած բանակցությունների արդյունքում փորձը կանխվել է։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ երիտասարդի անունը Խորեն է, տարիքը՝ 25-30 սահմաններում», – տեղեկացրել են ԱԻՆ-ից։