հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը բոյկոտում են ԱԺ նախագահի ընտրությունները

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը բոյկոտում են ԱԺ նախագահի ընտրությունները

ԱԺ ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները բոյկոտում են ԱԺ նախագահի ընտրությունները: Այս մասին լրագրողներին հայտնել են խմբակցությունների ղեկավարներ Արմեն Ռուստամյանը և Լևոն Զուրաբյանը:

«Մեր մասնակցությունն այստեղ ձևական բնույթ ունի, որովհետև արդյունքը կանխորոշված է: Ուստի ՀՅԴ-ն չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը»,- մասնավորապես, ասել է Արմեն Ռուստամյանը:

ՕԵԿ խմբակցությունը քվեարկությանը մասնակցությունը թողել է պատգամավորների հայեցողությանը, հայտնել է խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:  

Հիշեցնենք, որ իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: