Այսօր Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` ինտենսիվ։ Մայիսի 15-ից 18-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-6 աստիճանով, 15-ից 17ը՝ նույնքան կբարձրանա՝ որոշ մարզերում հասնելով +32-ի:
Երևանում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կազմելու է +22-+24։ Վաղվանից ջերմաստիճանը սկսելու է բարձրանալ՝ մինչև մայիսի 18-ը հասնելով +32-ի։