Այսօր ԱԺ-ն ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը. այն հավաքել է 67 կողմ՝ ընդամենը 1 ձայն ավելին, քան անհրաժեշտ է օրենքն անցկացնելու համար։
Ինչպես նշում է Epress.am-ի թղթակիցն ԱԺ-ից, քվեարկության ժամանակ երևում էր, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում միմյանց փոխարեն:
18 պատգամավոր դեմ է քվեարկել, 29-ը` ձեռնպահ մնացել:
Դեմ են քվեարկել «Ժառանգություն», ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունները, բացի Հրանտ Բագրատյանից, ով ձեռնպահ է մնացել: