Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։ Ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:
Վթարի հետևանքով վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Այս պահին ավտոճանապարհին շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհը կարող է փակ մնալ 1 ամսից ավելի։