ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների մոտ հայտարարել է, թե 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նա նաև հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի դեմքերով:
Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը մինչև 2006 թվականը զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ապա հայտարարեց, որ ՕԵԿ-ն ընդդիմություն է, 2008-ին մասնակցեց նախագահական ընտրություններին, որից հետո կրկին համաձայնեց մտնել կոալիցիա։ 2008-ից մինչև 2014-ի ապրիլը զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում