Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Աշոտ Գրիգորյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։