Home / Հայաստան / Նախարարը ԵԱՀԿ դեսպանին զգուշացրել է Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին․ ՊՆ

Նախարարը ԵԱՀԿ դեսպանին զգուշացրել է Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին․ ՊՆ

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի կողմից արձակած կրակոցներից երկու հայաստանցի զինծառայողների մահվան դեպքից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպման է հրավիրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին։

Այսօր առավոտյան կայացած հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ, ասված է ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Դեսպանը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ», – հայտնում է ՊՆ-ն: