Ընդամենը երկու օր առաջ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը (լուսանկարում) հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները օգոստոսի 1-ից կբարձրանան 3.8-4.3 դրամով՝ կՎտ/ժ-ի համար, քանի որ «Էլցանցը» վնասով է աշխատում, 16 մլրդ դրամ պարտք ունեն և այլն: Ինչպես գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը՝ մեր ազգաբնակչությունը դեռ չէր հասցրել ուշքի գալ այս լուրից, երբ երեկ Ազգային ժողովը էլ ավելի ապշեցուցիչ որոշում կայացրեց. հուլիսի 1-ից բարձրացնել նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը։
«Սերժ Սարգսյանի աշխատավարձը կբարձրանա 203%-ով՝ 436 հազարից մինչև 1,223 մլն դրամ: Բարձաստիճան պաշտոնյաների դրամական պահանջներին հագուրդ տալու համար բյուջեից կհատկացվի 35 մլրդ դրամ»,–մասնավորապես, հայտնում է «ՉԻ»-ն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։