Երեկ՝ հունիսի 11-ին, Արցախի ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանի մահվան փաստի առիթով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Վերոհիշյալ արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բաբիկյանը: Կատարվում է նախաքննություն: