Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 02.55-ի սահմաններում Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակիցները պարզել են, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991 թ. ծնված Ս. Մ.-ին, 1992 թ. ծնված Տ. Զ.-ին և 1992 թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ-ում:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի: