Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով դատական առաջին նիստից առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հունիսի 12-ին ոստիկաններին օդամղիչ ատրճանակից կրակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ դատական նիստի օրը Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդաճնշական ատրճանակի օգնությամբ կրակել ոստիկանների ուղղությամբ: Այնուհետև Կյուրեղյանը գրպանից հանել էր նռնակը և սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում նա կպայթեցնի այն: Լրագրողների հետ զրույցում տղամարդն ասել էր, որ իրեն ձերբակալելու պարագայում ինքը, ազատության մեջ հայտնվելուն պես, կդիմի «իսկական» զենքի օգնության:
Ոստիկաններից մի քանիսը մարմնական թեթև վնասվածքներ էին ստացել:
Ներկաների պնդել էին, որ երիտասարդին չեն ճանաչում և երբեք չեն տեսել նրան ակցիաների ժամանակ: