2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ոստիկանները չեն օգնել բռնաբարության զոհին. նախագահականի մոտ բողոքում են

Բռնաբարության զոհ դարձած կնոջ գործով իրավապահ մարմիները պատշաճ քննություն չեն  իրականացրել, արդյունքում՝ 28-ամյա Հասմիկը (անունը փոխված է) չի կարողացել հասնել արդարադատության, թեև չի վախեցել իր անձի շուրջ հասարակական քննարկումներից և դիմել էր ոստիկանությանը: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարել են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: