Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը բողոք է ներկայացրել դատարան երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ հայերին վիրավորելու համար։
Ինչպես նշում է Today's Zaman կայքը, Էրդողանի «նույնիսկ ավելի վատ՝ ինձ հայ են անվանել» արտահայտությունը վրդովմունք է առաջացրել երկրում, շատերի կարծիքով՝ վարչապետի արտահայտությունը ռասիստական է ու վիրավորական Թուրքիայի փոքրամասնությունների համար։
Էրդողանի դեմ Գյունեշի ներկայացրած բողոքի համաձայն՝ վարչապետը ատելության հիմքով հանցագործություն է կատարել։ Պատգամավորի խոսքով՝ Էրդողանի արտահայտությունը «թշնամական գործողություն է», որը դեմ է թե Սահմանադրությանը, թե Թուրքիայի Քրեական օրենսգրքին։
Նշենք, որ երեքշաբթի երեկոյան թուրքական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում Էրդողանն ասել էր․ «Ինձ վրացի են անվանել, կներեք, նույնիսկ ավելի վատ՝ հայ են անվանել»՝ հավելելով․ «Բայց ես թուրք եմ»։