Այսօր տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցությունների փակ հանդիպման ժամանակ քննարկվել է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը, ԱԺ պատգամավորների՝ սահմանամերձ մարզեր կատարած այցելությունների արդյունքները, սահմանադրական փոփոխությունների հարցը։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ խմբակցությունից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ ոչ իշխանական չորս ուժերից միայն ՀՅԴ-ն է, որ կողմ է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելուն։ Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մասով ՀՅԴ-ն ավելի արմատական է․ այս ուժը ցանկանում է նորից դիմել ՍԴ՝ վիճարկելու նոր օրենքի սահմանադրականությունը։ Այս գաղափարին, սակայն, դեմ են ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»։