Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փստացի չի գործում, գրում է «Հրապարակը»՝ նշելով, որ արդեն քանի ամիս է՝ այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:
Վերջին միջոցառումն անցկացվել է այս տարվա հուլիսի 18-ին:
Աժ պաշտոնական կայքում տվյալ հանձնաժողովի էջ մտնելիս միակ թարմ նորությունը, որ կարելի է հայտնաբերել, Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ֊ում ունեցած ելույթի տեքստն է, ուրիշ ոչինչ։
Թերթը նաև նշում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը՝ Նաիրա Կարապետյանը, վերջերս դուրս է եկել այնտեղից և մտել արտաքին հարաբերությունների հանձնաժողով։