Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ. միայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 114 հազար 966 ՀՀ քաղաքացի, գրում է «Չորրորդ իշխանությունը»։
Թերթը նշում է, որ սա Հայաստանից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունն է. ՀՀ սահմանային անցակետերով մեկնել է 1 մլն 225 հազար 545 քաղաքացի, վերադարձել 1 մլն 110 հազար 579-ը:
Նախորդ տարվա համեմատ, արտագաղթի ցուցանիշը մի փոքր նվազել է, 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին հեռացածների թիվը 122 հազար 191 էր։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում