ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի պատրաստվում իր հայտարարության առնչությամբ ԱԱԾ դիմել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Բաղդասարյանը նախորդ շաբաթ կայացած ԱԺ նիստին ասել էր, որ որոշ պատգամավորների ելույթից «ալիևյան նավթադոլարների» հոտ է գալիս։
Թերթի հետ զրույցում Բաղդասարյանը նախ հետաքրքրվել է լրագրողից՝ «ինչի՞ համար դիմեմ», ապա նշել է, եթե նավթադոլարների հոտը շարունակաբար զգա, ապա արդեն կուսումնասիրի։
«Եթե հանկարծ նման բան տեսնեմ, իմ ձեռքով կպատժեմ այդ դավաճաններին, չեմ դիմի ԱԱԾ֊ին», ֊ նշել է ՀՀԿ֊ական պատգամավորը։
Թերթը հարցրել է ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանին՝ արդյոք Բաղդասարյանի հայտարարություններին ընթացք է տրվել, սակայն վերջինս մեկնաբանություններից հրաժարվել է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ a1plus.am