Home / Հայաստան / Կիևյան կամրջից նետված երիտասարդը խնդիրներ է ունեցել զորամասում․ «ՀԺ»

Կիևյան կամրջից նետված երիտասարդը խնդիրներ է ունեցել զորամասում․ «ՀԺ»

Նոյեմբերի 9֊ին և 10֊ին Երևանում գրանցվել է ինքնասպանության երկու և ինքնասպանության փորձի մեկ դեպք։ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ինքնասպան եղածներից մեկը 25-ամյա պայմանագրային զինծառայող է եղել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ 10։00֊ի սահմաններում, քաղաքացին իրեն նետել է Կիևյան կամրջից։

«ՀԺ»֊ն նշում է, որ զինծառայողը մի քանի օր առաջ լքել է զորամասը որոշ խնդիրների պատճառով․ զորամասում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Երիտասարդի դին, թերթի տեղեկություններով, առայժմ չեն կարողանում ներկայացնել ճանաչման, քանի որ դեմքն ամբողջությամբ վնասված է։

Նոյեմբերի 9֊ին էլ 63֊ամյա մի տղամարդ ինքնասպանություն է գործել՝ Դավիթաշենի կամրջից նետվելով։ Թերթին հաջողվել է ճշտել, որ ինքնասպանություն գործողը Եղվարդ քաղաքի բնակիչ, 63֊ամյա Գ․ Ռուբենյանն էր։ Նոյեմբերի 9֊ին ներկայացրած զեկուցագրի մեջ ոստիկանության տեսուչը գրել է, որ նկատել է, թե ինչպես է մի քաղաքացի կամրջի վրա կանգնեցնում իր «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և անցնելով ճաղավանդակից այն կողմ՝ ցած նետվել։

Նույն օրը կատարվել է դեպքի վայրի, մեքենայի զննություն․ էական նշանակություն ունեցող որևէ բան դեռ չի հայտնաբերվել։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ինքնասպանության դրդապատճառների մասին առայժմ որևէ բան հայտնի չէ, գրում է թերթը։

Երեկ առավոտյան ինքնասպանության փորձ է կատարել 52-ամյա Արմեն Կարապետյանը՝ նետվելով «Նաիրի» բժշկական կենտրոնի 3 հարկից։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում