Home / Հայաստան / Ռուբլու փոխարժեքի տատանումը Հայաստանի վրա ուղղակիորեն չի ազդի․ ԿԲ նախագահ

Ռուբլու փոխարժեքի տատանումը Հայաստանի վրա ուղղակիորեն չի ազդի․ ԿԲ նախագահ

Հայաստանը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա ասել է, որ արդեն երեկ ռուսական ռուբլին արժևորվել է 1.7%-ով, սակայն այսօր ընկել է 1.1%-ով:

«Դա ուղղակի ազդեցություն չի, քանի որ ռուսական շուկա արտահանումը կազմում է մեր արտահանման ընդամենը 20%-ը, ընդհանուր առևտուրը՝ մոտ 25%-ը: Այդ ազդեցությունը կարող է լինել տնտեսվարողների մոտ՝ կախված նրանից, թե ինչ արժույթով են պայմանագրերը կնքել»,-ասել է Ջավադյանը:

Նրա խոսքով՝ եթե չլինեն փոխարժեքի տատանումներ, ԿԲ֊ի միջամտությունը լինելու է զրոյական, եթե լինեն՝ երկու դեպքում էլ միջնորդելու ենք՝ կամ գնելու են, կամ վաճառելու են արտարժույթ: