Home / Տեսանյութեր / Հայաստանցի արվեստագետը Վրաստանում ներկայացրել է «Բողոք կարած բերանով» գործը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայաստանցի արվեստագետը Վրաստանում ներկայացրել է «Բողոք կարած բերանով» գործը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ղրղզստանի և Ռուսաստանի կալանավորները, Հայաստանում տան համար պայքարող քաղաքացին, պարագվայցի ավտոբուսի վարորդը, բոլիվիացի մարմնավաճառը, իրանցի փախստականները միավորվել են հայաստանցի արվեստագետ Գարիկ Ենգիբարյանի «Բողոք կարած բերանով» գործում, որը ներկայացվել է Վրաստանում։

«Քութաիսսկի՝ արվեստը փակ տարածքում» ցուցահանդեսը նոյեմբերի առաջին կեսին անցկացվել է Քութաիսի քաղաքի նախկին բանտի տարածքում։ Բանտը չի գործում 2005 թվականից. տեղացիներն այն անվանում են ռուսերեն «Քութաիսսկի» բառով։ Գարիկ Ենգիբարյանը նախկին բանտի պատուհաններին տեղադրել է վերջին տարիներին տարբեր երկրներում բերանը կարելու միջոցով իրենց բողոքն արտահայտած մարդկանց լուսանկարները։

Epress.am֊ի հետ զրույցում Գարիկ Ենգիբարյանը նշել է, որ ինքը նպատակ է ունեցել ցույց տալ, որ, չնայած բանտը այլևս չի գործում, սակայն խնդիրները, որոնք բարձրացնում են կալանավորները մնում են։ Ենգիբարյանը նշում է, որ ցանկացել է ընդգծել՝ նախկին բանտի տարածքը պետք է հիշեցնի մարդու իրավունքների խախտումների մասին։ Բերանը կարելը բանտում բողոքը արտահայտելու բավական տարածված ձև է, իսկ այսօր այն «դուրս է եկել» բանտից ու լայնորեն կիրառվում նաև այլ ակցիաների ժամանակ։  

Լուսանկարներից մեկում պատկերված է Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով իր ընտանիքի անդամների հետ մի քանի անգամ նստացույց է արել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին, իսկ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ կարել է բերանը։

 

1prison

2prison

3prison

4prison

5prison

6prison

7prison