Home / Հայաստան / ԴԱՀԿ պետը Սերժ Սարգսյանից արտոնյալ է․ նա հայտարարագրեր չի ներկայացնում․ «Ժողովուրդ»

ԴԱՀԿ պետը Սերժ Սարգսյանից արտոնյալ է․ նա հայտարարագրեր չի ներկայացնում․ «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Համապատասխան հայտարարագրերը Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված չեն, և թերթը հարցում է արել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակում է համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին:

«Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի պաշտոնյաներից ամենաարտոնվածն է, ավելին, քան անգամ Սերժ Սարգսյանը, որի հայտարարագրերը նշված հանձնաժողովի կայքում տեղադրված են», ֊ նշում է թերթը:

Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ Միհրան Պողոսյանը պետբյուջեի գումարներով ԴԱՀԿ֊ի համար իրեն պատկանող «Քեթրին գրուպ» ընկերության կողմից ներմուծվող BYD ավտոմեքենաներ է գնել։