Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին իրականացվող զորակոչի ընթացքում զորակոչիկներին կտրամադրի անհրաժեշտ իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում։ Իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպություն կարող են դիմել նաև այն բոլոր զորակիչները, ովքեր ունեն առողջական խնդիրներ և համաձայն չեն բժշկական հանձնաժողովների կողմից իրենց առողջական վիճակի վերաբերյալ կայացված որոշումների հետ:
Անհամաձայնության դեպքում կազմակերպությունը կապահովի բժիշկ-փորձագետի կողմից նրանց առողջական վիճակի բժշկական հետազոտության արդյունքների մասին տվյալների ուսումնասիրությունը և համապատասխան եզրակացության տրամադրումը, որի հիման վրա զորակոչիկներ կարող են վիճարկել զինծառայությանը իրենց պիտանի ճանաչելու օրինականության հարցը:
Բոլոր այն զորակոչիկները, ովքեր գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները, կարող են ստանալ անվճար իրավական աջակցություն՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանին /0322/ 4 22 68 հեռախոսահամարով կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին։